Քիչ առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Գյումրիում դատախազության մոտ հավաքվածներին հավաստիացրեց, որ այսօր բերման ենթարկված ցուցարարներն ազատ կարձակվեն, նաև որ ինքն անձամբ կայցելի ռուսական ռազմաբազա և կհանդիպի Գյումրիում սպանդ իրականացրած զինվորի հետ, հնարավորության դեպքում կփորձի նրան լուսանկարել: Պատգամավորը նշեց նաև, որ շուտով կհանդիպի նաև Գևորգ Կոստանյանի հետ, որը մեկ անգամ ևս պատրաստակամություն է հայտնել կատարել այն խոստումները, որը մի քանի ժամ առաջ տվել է ցուցարարներին: Խնդիրը կապված է միայն ժամկետների հետ, որոնք կճշտվեն ընթացակարգին զուգահեռ: Մարտուն Գրիգորյանը ցուցարարներին խնդրեց այսօր տուն գնալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



