Այս պահին Գյումրու դատախազության շենքի մոտից բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը հավաքվել է Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի շենքի մոտ և այն շրջափակել է: Բախումներ և ծեծկռտուք է սկսվել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Այս պահին ոստիկանները պատ են կազմել հյուպատոսարանի շենքի դիմաց, որպեսզի մարդիկ չկարողանան մոտենալ շենքին: Բացի այս, հսկայական քարեր են շարված հյուպատոսարանի շենքի մոտ, անհասկանալի է, թե ովքեր են բերել այս քարերը շենքի մոտ: Ոստիկանները ծեծի են ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին, որին տեղափոխել են հիվանդանոց: Իրավիճակը լարված և անկառավարելի է, ժողովուրդը շատ զայրացած և վրդովված է, փորձում է ոստիկանական պատը ճեղքել և մոտենալ շենքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



