Գյումրեցիները հավաք անելու մաստեր-կլաս ցույց տվեցին: Սովորեք։
Այ որ էդքան ասում են՝ խաղաղ ցույց ենք է անում, էտի էսօրվա ցույցն էր, էն որ ասում են՝ պիտի համախմբվենք է, էտի էսօրվա համախմբվածությունն ա, էտ որ ասում են՝ համբերատար եք է, էտի էսօրվա համբերությունն էր։
Ակտիվիստներ ու պասիվիստներ, տեսեք, որ արդյունքը ստանալու համար պետք չի ոստիկանին քրֆել, պետք չի փողոցը փակել, պետք չի կոտորել, այլ պետք ա ընդամենը օրական 5 անգամ նայել Գյումրվա էսօրվա ցույցն ու սովորել։
Էսա կոչվում ցույց, որ գալիս ես մի նպատակով, պատասխանդ ստանում, նպատակին հասնում ու վերջ, ոչ թե քաղմասից նկարներ դնում պատերին կամ ցույցից նկարներ։ Մարդիկ հավաքվեցին, պայքարեցին, հաղթեցին… Կասեք՝ սա հաղթանակ չի դեռ, կասեմ, որ էս տեմպերով վերջնական հաղթանակի էլ կհասնեն։
Ապրեն գյումրեցիները մաստեր կլասսի համար, ապրեն գյումրեցիներն անկեղծ ու արդար պայքարի համար ու համեստ ու համբերատար լինելու համար։
Հ.Գ. Հա, մի երկու հոգի քարով կռիվ էր անում, բայց դե իրանք էլ երևի այլ ցույցերից էին գործուղվել։
Հ.Գ.Գ Ոչ մի ոստիկան չվիրավորվեց, ոչ մի ցուցարարի չխփեցին, ոչ մեկ քաղմասում չի, ստեղ մնում ա ասել՝ իուֆֆֆֆ։



