1in.am-ը գրում է․
Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ Քրիս Ջենների նախկին ամուսին Բրյուս Ջենները, սեռափոխություն է կատարել՝ արմատապես փոխելով արտաքինը:
Բրյուս Ջենները հայտվել է InTouch հայտնի պարբերականի շապիկին կնոջ տեսքով, հայտնում է The Daily Mail-ը:
«Իմ կյանքը կնոջ մարմնում է»,- գրված է ամսագրի շապիկին:
Բրյուսի արտաքինում փոփոխությունները նկատելի դարձան անցած տարվա նոյեմբերին: Այն ժամանակ սկսեցին լուրեր շրջանառվել, թե նա որոշել է կին դառնալ: Նա սկսեց երկարացնել մազերը, օգտվել դիմահարդարման միջոցներից ու մանիկյուր անել: Քրիս Ջենները, որը Բրյուսի հետ ամուսնացած էր ավելի քան 20 տարի, պնդում է, որ իր համար իր նախկին ամուսնու պահվածքը մեծ անկանկալ է եղել: Կնոջ խոսքով՝ նա իր հետ երբեք չի խոսել սեռափոխության մասին:


Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1524980.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



