1in.am-ը գրում է․
Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի ու ռուս մոդել Իրինա Շեյկի բաժանման պատճառները:
El Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Ռոնալդուն ու Շեյկը բաժանվել են ընտանեկան վեճի պատճառով: Զույգը Սուրբ Ծնունդը նշել է Դուբայում՝ ֆուտբոլիստի ընտանիքի անդամեների ու հարազատների միջավայրում: Դա դուր չի եկել Ռոնալդուի մորը՝ Դոլորեսին, ով առանց այն էլ չէր հավանում ռուս մոդելին ու դեմ էր որդու ու Շեյկի հարաբերություններին:
Բացի այդ, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Շեյկը դավաճանում է Ռոնալդուին:
Հիշեցնենք, որ ռուս մոդելը ֆուտբոլիստին չի շնորհավորել մարզական կարիերայի 3-րդ «Ոսկե գնդակ»-ը նվաճելու կապակցությամբ, Instagram-ի իր էջից հեռացրել է բոլոր համատեղ լուսանկարները:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1525025.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել