Հարգելի ընկերներ. Ես արդեն 8 տարի չունեմ և չեմ դիտում հեռուստացույց, երբեք չեմ կարդում քաղաքական պորտալներ, քանի որ Իմ ֆեյսբուքյան էջը լայք փեյջ է, հանված է նաև ՆյուզՖիդը, 58000 ֆոլոուերների նյուզ ֆիդին ևս չեմ հետևում, հարևանների հետ սուրճ չեմ խմում և այդ պատճառով քաղաքական լուրերն Ինձ ուշացմամբ են հասանելի դառնում: Ես այսօր առավոտյան եմ տեղեկացել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին՝ այցելելով ՊանԱրմենիան Ֆոտո կայք, ուր Ես երբեմն այցելում եմ պարզապես ֆոտոռեպորտաժներ դիտելու համար: Ես կարծում եմ՝ հարկ չկա սոցցանցերում հետևել և մեղադրել այլ մարդկանց՝ այսպես կամ այնպես ապրելու, գրելու, արտահայտվելու համար... Չեմ կարծում, որ կգտնվի հայ, ով այս միջադեպի հանդեպ անտարբեր կմնա, բայց մենք բոլորս ապրում ենք տարբեր ժամանակահատվածներում, օրվա տարբեր ռեժիմներով, վերջիվերջո բոլորը կախված չեն հեռուստացույցից կամ համացանցից, որպեսզի հենց նույն օրը տեղեկացված լինեն իրադարձություններից: Ինչ վերաբերվում է ոմն «ռեժիսորի» տարածած Ինստագրամի վիդեոն, որտեղ Ես ակումբում եմ... Նախ հասկանալի չէ, թե Նա ինչու է Իր համար դժվար պահին փորփրում ժամանցային ինստագրամը, և ինչպես Ես նշեցի, Մեր կենսակերպը ժամանակային հատվածով տարբեր է, տեղեկացվածության արագությունը՝ ևս, և մեղադրել Ինձ նույն օրվա ընթացքում տվյալ դեպքին չարձագանքելու մեջ Ինստագրամի վիդեոյով... պարզապես ստորություն է... Այս տխուր օրով կոնկրետ Ինձ մարդկանց մոտ վատաբանելու էժան քայլ...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել