Ladynews.am-ը գրում է․

Համակրելիության չափանիշներն անընդհատ փոփոխվում են, սակայն շրջապատողների մոտ համակրելի լինելու ցանկությունը հատուկ է բոլոր մարդկանց և անփոփոխ է մնում:

Tenet News կայքը կազմել է հգեբանների ամենաարդյունավետ խորհուրդների այն Թոփ-11-ը, որոնք կախարդական ազդեցություն են թողնում: Ձեզ միայն մնում մարզադահլիճում աշխատել կազմվածքի վրա և հետևել այս ցանկին:

1.Ժպտացեք

600x580

Աշխատեք, որ ժպիտը ձեր դեմքից երկար ժամանակով չբացակայի: Երբ դուք ժպտում եք, ապա շրջապատողների մոտ ստեղծում եք մարդամոտ և սրտաբաց անձնավորության տպավորություն: Մարդիկ իրենց ավելի հարմարավետ են զգում` գործ ունենալով բարեհամբյուր անձանց հետ: Անկախ նրանից, թե ներքուստ ձեզ ինչպես եք զգում, հարկ է, որ ժպտաք:

2. Սանրվածքը միշտ պետք է լինի խնամված

600x580

Ձեր մազերը` ձեր թագն են: Այնպես որ` հոգ տարեք դրանց մասին: Ներկայանալի արտաքին տեսքը ինչ-որ մեկին գրավելու առաջին քայլն է: Որպեսզի ձեր մազերն առողջ մնան, շատ կարևոր է, որ դրանք պարբերաբար կտրվեն: Մազերը պետք է լինեն մաքուր և հարդարված:

3. Հագուստն ընտրեք ճիշտ ձեր չափսով

600x580

Իրոք շատ կարևոր է զգեստապահարանի ճիշտ պարունակությունը, այնպես որ հոգ տարեք այն մասին, թե ինչ եք հագնում: Գնեք միայն ձեր չափսին համապատասխան հագուստ, չափից ավելի ազատ կամ նեղ զգեստը ձեզ գեղեցկություն չի հաղորդի:

4. Հաստատեք տեսողական հաղորդակցություն

600x580

Երբ զրուցում եք ինչ-որ մեկի հետ` շատ կարևոր է ճիշտ տեսողական հաղորդակցությունը: Եթե դուք անհրաժեշտ կերպով հաստատում եք տեսողական կապ, ապա մարդիկ ոգևորվում են ձեզ համար կարևոր մարդ լինելու մտքից և բերկրանք են ապրում դրանից:

Ոմանք ամաչում են անընդհատ նայել զրուցակցի աչքերին, սակայն դա շատ հեշտ հաղթահարելի է: Սկսեք ձեր մտերիմներից: Վարժվեք նրանց հետ զրույցի ժամանակ ուղղակի տեսողական կապ հաստատելուն: Այնուհետև փորձեք դա անել անծանոթ մարդկանց պարագայում:

5. Քայլվածքը պետք է վստահ լինի

600x580

Փորձեք ձեռք բերել վստահ քայլելու հմտություն: Չգիտեք, թե ինչպե՞ս դա անել: Մարմինը թուլացրեք, իսկ նպատակասլաց հայացքն ու մի փոքր վեր բարձրացրած գլուխը ձեզ կօգնեն վստահ տեսք ունենալ: Ինքնավստահ հայացքը` հաջողության 90% է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել