Tert.am-ը գրում է․
Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին հայտարարել է, որ 2015 թվականի ապրիլի 24-ին թուրքական պետությունը մեծ շուքով նշելու է Չանաքքալեի ճակատամարտում հաղթելու 100-րդ տարին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Էրդողանն ընդգծել է, որ այդ օրը Թուրքիա կհրավիրվեն մի շարք պետությունների ղեկավարներ: Հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը խորհրդանշող օրը թուրքական պետությունում Չանաքքալեի հաղթանակը նշելու մասին լուրը մեծ բավականություն է պատճառել Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին, ով Թուրքիայի Նախագահի հետ ասուլիսին հայտարարել է. «Շնորհակալ եմ Ձեզ այդ տարեթիվը ընտրելու համար: Դա շատ իմաստուն քայլ է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ