Դարել Հյու Ուինֆիլդը, որը մարմնավորել է «Մարլբորոյի» հայտնի կովբոյին մի շարք գովազդային հոլովակների շարքում, մահացել է 85 տարեկանում, հայտնում է Associated Press-ը: Դերասանը մահացել է Ռիվերթոնի իր տանը (Վայոմինգ նահանգ): Մահվան պատճառը դեռ չի նշվում: Դերասանն ունի կին ու 6 երեխա: Ուինֆիլդը Marlboro ծխախոտների դեմք դարձավ 1960-ականներին ու շարունակեց նկարահանվել Philip Morris International-ի գովազդային հոլովակներում մինչ 1980-ականների վերջը: Leo Burnett գործակալությունը տղամարդուն գտել էր Վայոմինգի ռանչոներից մեկում, որտեղ նա աշխատում էր:
1in.am-ը գրում է․
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1524934.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



