Ադամ Բլեքմենի բրեյք դանս պարող սկյուռիկի լուսանկարը մասնակցել է Վայրի բնության բրիտանական կենտրոնի կողմից կազմակերպված «Native and Natural» ֆոտոմրցույթին։

Կալիֆորնիայի Ավիլա լողափի մոտ՝ Պորտ Սան Լյուիսում, մոխրագույն կետը բերանով որսաց անօգնական փորահավին ու այնուհետև բերանը բացելով՝ նորից բաց թողեց նրան։

Գետաձին լողում է Կալիֆորնիայի Սան Դիեգո կենդանաբանական այգու իր համար նախատեսված տարածքում։

Ուելսի հարավում՝ Մերտիր Թիդֆիլին մոտ, ձյան մեջ կանգնած ձիերը։ Ավելի քան 100 դպրոցներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ փակվել են Մեծ Բրիտանիայի տարածքում տեղացած առատ ձյան պատճառով։

Տղամարդը քայլում է Հյուսիսային Իռլանդիայի Անթրիմ բնակավայրի Դարք Հեդջիս ծառուղով, որը ցուցադրվել է «Գահերի խաղը» հեռուստաֆիլմաշարում։

Գիտության թանգարանի աշխատակիցն ուղղում է Ուինսթոն Չերչիլի թավշյա կանաչ կոմբինիզոնի կողքին փակցված նշանը, որը ցուցադրության համար բաց կլինի հունվարի 23-ին։ Խորհրդանշական այս համազգեստը Չերչիլը կրել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կատարած օդային հարձակումների ընթացքում։ Սա Չերչիլի համազգեստի հայտնի երեք նմուշներից մեկն է։

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Մելբորնի զբոսայգում գտնվող Ռոդ Լավեր Արենայում՝ թենիսի պարապմունքի ընթացքում, հարվածում է գնդակին։
Թենիսի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 9-ին։

Ֆրանցիսկոս Պապը ձեռքով հրաժեշտ է տալիս Կոլոմբոյի մոտակայքում գտնվող Բանդարանաիկե միջազգային օդանավակայանում՝ ինքնաթիռ բարձրանալուց առաջ։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ժամանում է Բուլղարիայի Սոֆիա քաղաք։

Ձմեռային գլխարկները Պեկինում՝ Չինաստանի մորթե և կաշվե արտադրանքի ցուցահանդեսին։ Տեղական ու միջազգային արտադրության հարյուրավոր ընկերություններ են մասնակցել ցուցահանդեսին, որը բացվել է հունվարի 13-ին ու կփակվի 16-ին։

Հեծանվորդն ընկնում է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի Գրեյս սառցապատ փողոցում։

10,000 բնակչություն ունեցող Սանբարի քաղաքի՝ 140 տարվա հնություն ունեցող Նորթամբերլենդի բանտի այրվող տանիքը։

Չինաստանի Հենան նահանգի Ժենգժանգ բնակավայրի՝ ծիածանի գույներով նորակառույց թունելի միջով անցնող տղամարդը։ Չինական լրատվամիջոցների համաձայն՝ թունելն իր տեսակով առաջինն է, իսկ դրա երկարությունը 400 մետրի է հասնում։

«The Big Bang» գիտության, տեխնոլոգիաների ու ճարտարագիտության ամենախոշոր ցուցահանդեսի շրջանակներում Սաութուարք լճում լողացող օրիգամի նավակը։

Չինաստանի Չոնգքինգ բնակավայրի առևտրի 20 հարկանի կենտրոնի շենքի պայթեցումը։




