Panorama.am-ը գրում է․
Շվեդիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության կրթամշակութային հաստատությունը՝ Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնը նախօրեին կամզակերպել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինար-քննարկում։
ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հասարակական հետաքրքրություն առաջացրած և մասնակիցների մեծ թիվ գրանցած սեմինարի բանախոսներն են եղել Ստամբուլում Շվեդիայի նախկին գլխավոր հյուպատոս Ինգմար Կարլսոնը, նրա դուստրը՝ Լունդի համալսարանի մարդու իրավունքների գծով գիտաշխատող Անդրեա Կարլսոնը, և ԵԽ մարդու իրավունքների նախկին հանձնակատար Թոմաս Համմարբերգը։
Բանախոսներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության պատմությանը, ներկայումս Թուրքիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև հարցի իրավական կողմին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2015/01/15/genocide/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել