Իլմա Գորը նկարչուհի է, ով բնակվում է Բրիսբեյն քաղաքում։ Այս կնոջ համար խենթությունները սովորական են։ Մի անգամ նա հեծանվով կիսամերկ վիճակում շրջել է քաղաքով։ Իսկ հիմա նա պատրաստ է գումարի դիմաց դաջել Ձեր անունն իր մաշկի վրա։ Ի դեպ, ամեն ինչ անունով չի ավարտվում։ Եթե Դուք նրան 100 դոլար վճարեք, Դուք կարող եք ընտրել ցանկացած նկար, որը կդաջվի Իլմայի մարմնին, իսկ 1000 դոլարի դիմաց նա պատրաստ է թույլ տալ Ձեզ ընտրել որևէ պատկեր, որով կծածկվի նրա ողջ աջ ազդրը։ Դա կարող է լինել, օրինակ, որևէ դիմանկար։ Դուք կարող եք ընտրել ցանկացած պատկեր կամ տեքստ՝ բացի օձերի պատկերներից ու ատելության քարոզ պարունակող տեքստերից։ Դե գուցե յուրօրինակ մտահղացում է, սակայն մի հարց է առաջանում. ասենք՝ նա դաջեց Ձեր ուզած պատկերը կամ տեքստը իր մարմնին, բա ձեր «քյարը» ո՞րն է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել