Այդ անասունի անձն ինքնին բացարձակ ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում իրենից։ Ով կդատի, ով կսատկացնի՝ գրոշի արժեք ունեցող հարց է։
Կարևորագույն հարցն այս պահի դրությամբ պարզելն է՝ արդյո՞ք այդ ոճրագործությունը սադրանք էր, թե ոչ։ Մյուս կարևոր հարցն ակտիվ և չկանխատեսվող հետևանքներով գործողությունների չդիմելն է։ 
Կդատեն, մենք էլ կդատենք, ռուսներն էլ կդատեն։ Անհոգ եղեք այդ հարցում։
Թույլ մի տվեք, որպեսզի բռնություններ և նոր սադրանքներ իրականանան այդ հրեշավոր սպանության էմոցիաների ազդեցության ներքո։ Այս պահի դրությամբ կրքերը պետք է հանդարտեցնել։ Կարևորը սա է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել