Հայկական վերածնունդ շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը հայտարարում է զորակցության ցույց անցկացնելու մասին, պահանջով՝ «Մարդասպանը պետք է հանձնվի հայ իրավապահներին և դատվի Հայաստանում»: Այս մասին տեղեկանում ենք շարժման Facebook-ի էջից։ Ցույցը տեղի կունենա հինգշաբթի, Հունվարի 15-ին՝ երեկոյան 7:00-ին, ՀՀ հյուպատոսության առջև Սենթրալ փողոցի վրա: Հունվարի 12-ին, 2015 թ. ռուս զինվորը սպանել է Ավետիսյան ընտանիքի 6 անդամներին և վիրավորել նորածին երեխային: Մեր հայրենակիցները Հայաստանում և սփյուռքում պահանջում են, որ մարդասպանը հանձնվի հայ իրավապահներին: Նա պետք է դատվի Հայաստանում: Մենք սատարում ենք մեր հայրենակիցներին: Կանգնած ենք գյումրեցիների կողքին: Մեր հայրենակիցները Հայաստանում մենակ չեն: Սփյուռքը Հայաստանի հետ է:
1in.am-ը գրում է․
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1524879.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



