Esem.am-ը գրում է.
Երգչուհի Սոնա Ռուբենյանն Ամանորն անցկացրել է Մոսկվայում, ուր մեկնել էր ընտանիքի հետ:ESem.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ռուսներն այլ կերպ են նշում այս տոնը, սակայն ինքը եղել է հայերի միջավայրում, այնպես որ, ունեցել է հայկական ավանդական Ամանոր:

«Այս Նոր տարին արտասովոր էր, քանի որ առաջին անգամ էի Հայաստանից դուրս նշում տոնը: Շատ լավ անցավ, քանի որ ընտանիքիս հետ շատ լավ մարդկանց միջավայրում էինք»,- ասաց երգչուհին:
Սոնայի խոսքով՝ օգտագործելով հնարավորությունն այցելել է նաև մշակութային վայրեր, թատրոններ և ավելի խորը ծանոթացել ռուսական մշակույթի հետ: «Տրետյակովսկի պետական թանգարանում շատ հայտնի ու գեղեցիկ նկարներ կային, որոնցով տպավորված եմ: Նաև՝ շատ հետաքրքիր ներկայացումներ ենք դիտել»,- նշեց նա:

Երգչուհին արդեն Հայաստանում է և սկսել է աշխատանքային գործունեությունը: Սոնայի խոսքով՝ մեծ սպասելիքներ ունի 2015-ից, սակայն չի ցանկանում ժամանակից առաջ ընկնել, քանի որ երբ ինչ-որ բանի մասին շատ է խոսում, այն չի լինում: «Այս տարի կփոձեմ ավելի շատ գործել, քան մտածել:)»,- նկատեց երգչուհին, ով, այնուամենայնիվ, որոշ բացահայտումներ արեց ESem.am-ի ընթերցողների համար:)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



