Ես համոզված եմ, որ սոց.հարցում իրականացվի հասարակությունում, թե արդյո՞ք Թաթուլի երգերի տակ «տժժացել» են, մի ստվար զանգված դրական կպատասխանի, իսկ ոմանք էլ ուղղակի կլռեն: Ե՞րբ են շատ շատերը դադարելու հայաֆիկացված ադրբեջանական երգեր լսել: Որ թուրքերին, ադրբեջանցիներին թշնամի եք համարում, ինչի՞ եք իրենց երգերի տակ «տժժում»: Ամենուրեք այդ ոռնոցներն են լսվում. վարսավիրանոցներում, երթուղայիններում, նույնիսկ մարդաշատ վայրերում: Օրինակ՝ որոշ անցորդներ ռեփ, ռոք կամ դասական երաժշտություն են լսում, բայց, այնուամենայնիվ, ստիպում են նրանց ունկնդրել այդ ամենը: Չնայած շատերն ասում են, որ իրենք ուրիշ ժանրերի կողմնակից են, նույնպես թաքուն լսում են այդ աղբը: Բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան, պատկերացումներ են կազմում այս երկրի մասին, որպեսզի վերադառնալուց հետո հարազատներին և ընդհանրապես ծանոթներին պատմեն, ու բացարձակ պետք չի ցույց տալ, որ անճաշակություն է տիրում: Բան չունեմ ասելու՝ մարդկային արժեքները որոշվում են քաղաքակիրթ, բարեսիրտ, իրենց գինն իմացող և այլ տիպերի անձանցով: Բայց զզվելի է ուղղակի թեկուզ պատահական լսել այդ երաժշտություն կոչվածը: Թաթուլ Կրպեյանն է եղել իսկական ազգի հերոս, իսկ սրա նմանները խայտառակում են մեր «ռեսպուբլիկան»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել