Wedding.am-ը գրում է․

Եթե ձեր հարսանիքը տեղի է ունենալու 2015-ին, ապա դուք պարտադիր պետք է իմանաք հարսանեկան ոլորտի բոլոր նորաձև միտումները և ուղղությունները: Այդ դեպքում ձեզ կհաջողվի ստեղծել շքեղ միջոցառում, որը անջնջելի հետք կթողնի ձեր հյուրերի և ձեր հիշողության մեջ: Wedding.am-ը ներկայացնում է 2015-ի հարսանեկան թրենդները:

Գունապնակ

2015-ի նորաձև գույներն են`

  • կապույտ
  • վարդագույն, դեղձագույն և կորալագույն
  • կարմիրի երանգները
  • դարչնագույն, կրեմագույն
  • կանաչ
  • մանուշակագույն
  • մետաղական երանգներ

Դեկորատորները հարսանիք կազմակերպելիս խորհուրդ են տալիս կիրառել հենց այս գույները: Եթե խոսենք գունային համադրությունների մասին, ապա նորաձև են համարվում հետևյալները`

  • մանուշակագույն+ դեղին
  • վարդագույն + մոխրագույն
  • ոսկեգույն + մուգ բորդո
  • կորալագույն + կապույտ
  • կապույտ + կանաչ:

Свадьба в зеленом цвете

Свадьба в фиолетовом цвете

Свадьба в пастельных тонах

Հարսանեկան զգեստ և աքսեսուարներ

Нежно-розовое свадебное платье

2015-ին հարսանացուները ունեն ընտրության լայն հնարավորություն` վինտաժայինից մինչև ժամանակակից ասիմետրիկ զգեստներ: Այս տարի դիզայներները համաշխարհային հանրությանը ներկայացրեցին տարբեր դետալներով զգեստներ` գրպաններ, ժանյակավոր թևանքներ, փայլուն ապլիկացիաներ և այլն: Հատուկ ուշադրություն է դարձված ուռուցիկ ներքևով զգեստներին:

Свадебное платье с оттенком голубого

Այս տարվա սուպեր նորույթներից են մետաքսյա զգեստները, որոնց գեղեցիկ համադրություն կլինի հասարակ ծաղկեփունջը` մետաքսյա երկար զգեստով:

Свадебное платье 2015

Свадебное платье 2015

Հարսանեկան զգեստների համար ամենանորաձև գույները ճանաչված են վարդագույնը, անանուխագույնը, երկնագույնը և մոխրագույնը:

Шелковое свадебное платье 2015

Որպես նորաձև աքսեսուար հարսնացուն կարող է ընտրել ծաղկային պսակ, որը հարսի կերպարին տալիս է ռոմատիկ տեսք: Այս տարի կրկին նորաձև է դառնում քողը`իր տարբեր դրսևորումներով: Իսկ հարսի կերպարը կարող են ակցենտավորել մեծ ականջողերը կամ վզնոցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել