Ժողովուրդ, թարգեք էս կլանային մտածելակերպ արտահայտող արտահայտությունները. ի՞նչ է նշանակում «սոլիդարություն Գյումրու ժողովրդին».....
Կարո՞ղ է գյումրեցին ուրիշ պետության տարածք է կամ այլ ազգ է, չգիտենք....
Կարող է կարծեք, որ մանրուք է, բայց իրականում խորքային խնդիր է. քանի որ ինչպես արտահայտած մտքերն են, այնպես էլ գործողություններն են... Քանի որ Գյումրիում կանգնած են հիմնականում գյումրեցիներն ու իմ կարծիքով՝ վախից դրդված, իսկ, ասենք, Երևանում հավաքվում են մի քանի տասնյակ կամ հարյուրյակ ժողովուրդ... Քանի որ աշխատում է շառից ու փորձանքից հեռու մեր ենթագիտակցության մեջ նստացրած հոգեբանությունը....
Նենց որ ակտիվ քաղաքացիները, ովքեր ելույթ են ունենում, հենց իրենք պետք է փոխեն էս մտածելակերպը, նոր մնացածից պահանջենք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasaryan/posts/10205766671064202
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել