ՌԴ դեսպանատան դիմաց լարված իրավիճակը շարունակվում է: Ոստիկանները շարունակում են ուժ գործադրել ակտիվիստների նկատմամբ՝ նրանց հետ մղելով դեսպանատան դիմացից: Քիչ առաջ ուժով բերման ենթարկեցին մի քանի ակտիվիստների, ակտիվիստներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Ոստիկանները անմիջապես դեսպանատան դիմաց գտնվող ակտիվիստներին պատ շարված հետ են հրում՝ նրանց թույլ չտալով իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Ակտիվիստները վանկարկում են՝ «Պուտիին, սիկտիր, անկախ Հայաստան, ոստիկան թուրք, դուք սրիկա եք»: Քիչ առաջ էլ Վարդգես Գասպարիին ուժով հեռացրեցին դեսպանատան դիմացից՝ հայտարարելով, որ նա խանգարում է դեսպանատան աշխատանքին:
1in.am-ը գրում է.

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1524845.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



