iPhone-ից բաժանվելը վատ է անդրադառնում մարդու մտավոր ունակությունների վրա։ Պարզվում է, որ այն մարդիկ, ովքեր սովորաբար անբաժան են իրենց iPhone հեռախոսից, ծանր են տանում դրանից բաժանվելը։ Ամերիկյան Միսոուրի համալսարանի կողմից արված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նույն մարդն ավելի դժվարությամբ է կարողանում լուծել տարբեր խնդիրներ, երբ իր iPhone հեռախոսն իր կողքին չէ, քան հակառակ դեպքում: Բացի այդ, հեռախոսի բացակայության դեպքում iPhone-ի օգտատերերի մոտ նկատվել է սրտի զարկերակի արագացում, արյան ճնշման բարձրացում և այլ անհանգստության նշաններ: Համաձայնեք, որ iPhone հեռախոսի գովազդի համար պատասխանատուները հետաքրքիր միջոցներ են գտնում իրենց բրենդը գովազդելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել