Փարիզյան ահաբեկչությունն, ամենայն հավանականությամբ, քաղաքակրթությունների միջև թշնամանք ու առարկայական դիմակայություն հրահրելու նպատակ էր հետապնդում: Այդ մասին է խոսում այն հանգամանքը, որ սպանությունները կատարողներն իսլամիստ ծայրահեղականներ էին, իսկ զոհերը՝ եվրոպական արժեքների կրողները հանդիսացող ծաղրանկարիչներ ու հավատավոր հրեաների համար նախատեսված ապրանքների խանութի այցելուներ: Եվրոպական հանրույթի մասշտաբով ահաբեկչության հավանական ու սպասելի հետևանքը կլինի եվրոպա-քրիստոնեական տեղային ազգայնականության, այլատյացության և հակաիսլամական տրամադրությունների կտրուկ աճը, որը զուգորդված կլինի եվրոպա-հրեական, քրիստոնեա-հուդայական համերաշխության ամրապնդմամբ: Չեմ կարծում, որ իսլամիստ-ծայրահեղականները հենց այդպիսի արդյունքի ձգտեին իրենց ահաբեկչական գործողությունը ծրագրելիս: Սովորաբար ծայրահեղականներն առաջին հերթին գործիք են այլոց ձեռքին և իսլամիստ-ծայրահեղականներն այդ առումով բացառություն չեն կազմում: Ուստի խնդիրն այստեղ նման գործիքներ կիրառողների բուն նպատակների հետ է փոխկապակցված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել