Aroxj.am-ը գրում է․
Հայտնի է, որ նուշը պարունակում է բազմաթիվ հանքանյութեր ու վիտամիններ, որոնք օգնում են ամրապնդել սրտի աշխատանքը, բարելավում են երակների ամրությունը, ինչպես նաև ամրապնդում են մազերը, եղունգներն ու որոշակիորեն ոսկրային համակարգը:
Սակայն այժմ գիտնականները նոր բացահայտում են արել նուշի օգտակար հատկությունների մասին: Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները հայտարարում են, որ օրը 42 գրամ նուշ օգտագործելու դեպքում հնարավոր է ազատվել ավելորդ քաշից: Այն հատկապես դրական ազդեցություն կունենա փորի և ոտքերի շրջանում ճարպակալման դեպքում:
Այս եզրակացությանը գիտնականներն եկել են 12 շաբաթյա փորձի արդյունքում: Նրանք 52 միջին տարիքի մարդկանց բաժանել են երկու խմբերի: Մի խումբը սնվել է բանանով ու այլ մրգերով, մյուս խումբը բնական նուշով: Երկու խմբերի սննդակարգի կալորիականությունը համարժեք է եղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ