Tert.am-ը գրում է․
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց այս պահին հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին:
Քաղաքացիները վանկարկում են «ազատ, անկախ, Հայաստան»։
Ներկաների թվում են իրավապաշտպաններ, քաղաքացիական ակտիվիստներ Իզաբելլա Աբգարյանը, Գայանե Առուստամյանը, «Դ!եմ եմ» շարժման երիտասարդները, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ երեկ Երևանում անցկացված մոմավառության մասնակիցները որոշել էին այսօր ակցիան շարունակել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ և քննարկել հետագա անելիքները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/01/15/russia-1/1560229
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



