«Թանկացումների դեռ կարելի է սպասել». Կարեն ՉիլինգարյանPanorama.am-ը գրում է․

«Կան որոշ ապրանքներ որ շատ են թանկացել, օրինակ՝ կաթնամթերքը: Կաթնամթերքից միայն կաթն է, որ նույն գնին է մնացել, նույն պանիրը, կաթնաշոռը շատ թանկացան: Բացի այդ, ապրանքների քաշը շատ խորամանկ ձևով իջեցրին՝ տարայի վրա շատ մանր է գրված քաշը, չի երևում: Մոտ 20-30 տոկոս թանկացավ կաթնամթերքի գինը, միրգ-բանջարեղենը՝ 10-15 տոկոս, մի փոքր նոր տարուց հետո գնանկում եղավ: Բայց շատ թանկացած ապրանքներ այդպես էլ թանկ մնացին, այսինքն աշխատավարձը նույնը մնաց, գները թանկացան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ՝ Կարեն Չիլինգարյանը: 

«Ընդհանուր ճգնաժամ է տնտեսական, ՌԴ ճգնաժամը մեծապես ազդում է մեր տնտեսության վրա, քանի որ մենք այս հարցում սերտաճած ենք ռուսական տնտեսությանը: Բացի այդ, հունվարի 2-ից արդեն լիարժեք համարվում ենք ԵՏՄ անդամ»,- հավելեց Չիլինգարյանը: 

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը նշեց, որ տոնական 12 օր տևած արձակուրդները ևս ազդեցություն են ունեցել մեր տնտեսության վրա: Շատ դեպքերում, քանի որ գործարանները չէին աշխատում, նաև մթերքի պակաս զգացվեց: Բացի այդ, Չիլինգարյանի կարծիքով մեր տնտեսական իրավիճակը հաշվի առնելով, այնքան էլ նպատակահարմար չէր երկար արձակուրդը: Դա, ըստ նրա, բացասական հետևանք թողեց ՀՀ տնտեսության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել