Lragir.am-ը գրում է․

Երեկ Գյումրիում բողոքի ելույթների ու երթի ժամանակ մի խումբ անձինք խառնվել են ցուցարարներին եւ սկսել բարձրաձայն գոռալ, որ եթե ռուսները չլինեն՝ թուրքերը մեզ կմորթեն, որ Գյումրին ռուսական քաղաք է եւ նման բաներ:
Ընդ որում, նրանք ամեն անգամ շեշտել են, որ «մեր ատամանը ճիշտ կսե»: Ասում են, որ նման «մականուն» նեղ շրջանակներում ունի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը կազակական «հիերարխիայում» ինչ որ պաշտոն ունի:

Սակայն այդ խմբի «կարգախոսներին» ոչ ոք ուշադրություն չի դարձրել, ընդհակառակը՝ ցուցարարները միմյանց հորդորել են բանի տեղ չդնել նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել