Դատաքննությունը պետք է տեղի ունենա Հայաստանում. ԱԳ փոխնախարարSlaq.am-ը գրում է․

Այսօր՝ հունվարի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցումՀայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին համաձայնագրի համաձայն, եթե ռազմակայանի անձնակազմի անդամը հանցագործություն է կատարել ռազմակայանի սահմաններից դուրս, նա ՀՀ իրավազորության ներքո է:

Քոչարյանի խոսքով.«Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության դատաքննությունը Հայաստանն ու Ռուսաստանը պետք է միասին վարեն՝ Հայաստանի տարածքում: Այլ հարց է, եթե հանցագործությունը ռազմական բնույթի է (դասալքություն կամ առանց թույլտվության զենքի կրում զորամասի տարածքից դուրս): Այդ դեպքերում հետաքննությունը վարում է ռուսական կողմը»:

Քանի որ այս դեպքում երկու հանցագործություններն էլ տեղի են ունեցել, երկու երկրների իրավապահ մարմինները պետք է աշխատեն մինչեւ վերջ համագործակցելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել