Այն մարդիկ, ում մենք հանդիպում ենք, միշտ ինչ-որ բան են ավելացնում մեր կյանքում՝ դրական լինի դա, թե բացասական։ Անկախ այն ազդեցությունից, որ նրանք կթողնեն, դու միշտ ինչ-որ արժեքավոր բան ես սովորում նրանց ներկայությունից։
Այս տեսակ մարդկանց դու պետք է անպայման հանդիպես 20 տարեկանից հետո, քանի որ հենց այս մարդիկ են, որ կօգնեն քեզ դառնալ այն մարդն, ով ուզում ես դառնալ։

friends.. by ncode

 1  Տվող։ Այս անձն իր ամբողջ կյանքը նվիրում է տալու և նվիրելու պարզ արվեստին։ Լինի դա անտուն մարդկանց օգնելը, թե կենդանիների համար նախատեսված ապաստարանում կամավոր աշխատանքը, նրանք միշտ տալիս են ու իրենց դրական ներդրումն ունենում։ Նրանց շրջապատում լինելն ակամա ոգեշնչում է քեզ ավելին տալ աշխարհին։

 2  Արկածախնդիր։ Արկածախնդիր անհատականություն ունեցող անձը միշտ ինչ-որ տեղ է գնում ու միշտ որևէ անհավատալի հետաքրքիր բան անում։ Չնայած միշտ չէ, որ դու կանես այն ամենն, ինչ նրանք են անում, սակայն միայն նրանց շրջապատում լինելը քեզ կստիպի ոգեշնչվել ու դուրս գալ հարմարավետության քո սահմանից՝ անելով այնպիսի բաներ, որոնք նախկինում երբեք չէիր անի։ Այս մարդը քեզ կմղի ճամփորդել աշխարհով մեկ, ինչն էլ պետք է անի յուրաքանչյուր մեկը, ում 30-ը դեռ չի բոլորել։

 3  Օգնող։ Այս մարդը միշտ պատրաստ է օգնել՝ անկախ նրանից, թե ինչ իրավիճակում են նրանք հայտնվել։ Անկախ նրանից՝ դու ես խնդիրների մեջ հայտնվել, թե մեկ ուրիշը, նա պատրաստ է միշտ օգնել։ Այսպիսի մեկի կողքին լինելը կօգնի քեզ նկատել այն մարդկանց, ովքեր կարիքի մեջ են ու ձեռքդ պարզել ավելի հաճախ, քան անում ես։

 4  Բողոքող։ Այս մարդու համար ոչինչ բավարար չէ։ Ոչ մի բան երբեք չի համապատասխանում նրանց չափանիշներին։ Երբ դու նրանց շրջապատում ես, միայն լսում ես, թե ինչպես են նրանք բողոքում այս կամ այն բանից։ Չնայած նրանց շրջապատում լինելը կարող է ամենաառողջ միջավայրը չլինել, այնուամենայնիվ, դա օգնում է հասկանալ կյանքի մասին ունեցած սեփական հայացքներդ ու ստիպում ավելի շատ գնահատել ամեն բան։ Այսպիսի մարդկանց շրջապատում լինելն իրականում օգնում է քեզ ավելի քիչ բողոքել։

 5  Ռիսկի դիմող։ Այս մարդը մշտապես ռիսկի է դիմում իր հարաբերություններում կամ աշխատավայրում։ Տեսնելով նրանց չափազանց մեծ քաջությունն իրենց ընտրությունների մեջ՝ քաջություն է մոտիվացնում քո մեջ։ Նույնիսկ եթե նրա նման ռիսկերի չես գնում, այնուամենայնիվ, նա մոտիվացնում է քեզ ավելի շատ ռիսկերի դիմել, քան դու սովորաբար կանեիր։

 6  «Ազատ ոգի»։ Ազատ ոգի ունեցող անձը որևէ կապվածություն չունի  ոչ ոքի ու ոչնչի հետ։ Նա հանգիստ փոխում է իր աշխատանքն ու մի հարաբերությունից մյուսն անցնում։ Նա փոխում է բնակավայրը, երբեմն նույնիսկ բնակության երկրները։ Հնարավոր է դժվարանաս հետևել այն ամենին, թե ինչ են անում նրանք կամ ուր են գնում։ Նրանց ազատությունը հիշեցնում է քեզ, որ կյանքը չափազանց լուրջ չընդունես։ Նրանք հիշեցնում են քեզ, որ կյանքում ամեն բան ժամանակավոր է, ինչն օգնում է քեզ վայելել կյանքում ապրածդ պահերը։

 7  Կայուն մարդը։ Այս մարդը «ազատ-ոգու» հակառակ պատկերն է, նրա կյանքում ամեն ինչ կարգ ու կանոնի մեջ է։ Նրանք ստանդարտ ու կայուն աշխատանք ունեն, կայուն  հարաբերությոուններ։ Այս մարդիկ միշտ չէ, որ միշտ այսպիսին են եղել, իրականում նրանց մոտ ամեն ինչ չէ, որ այսքան ճշգրիտ դասավորված էր նախկինում։ Նրանք միշտ հիշեցնում են քեզ այն մասին, որ կյանքում միշտ էլ հնարավոր է կայունություն ձեռք բերել, նույնիսկ երբ թվում է, թե կյանքդ խառնաշփոթի մեջ է։ Նրանց հանդիպելով՝ սկսում ես մտածել, որ ամեն ինչ իր տեղը կընկնի ժամանակի ընթացքում։

 8  Ղեկավարող։ Նա միշտ ցանկանում է բոլոր իրավիճակներում ամեն ինչ իր ձեռքն առնել, ինչը հաճախ կարող է իսկապես նյարդայնացնել։ Նա ցույց է տալիս, թե որքան կարևոր է նախաձեռնող լինել ու հանձն առնել ձեռքերի մեջ առնել այն, ինչի համար պատասխանատու ես, սակայն միաժամանակ նաև  ցույց է տալիս, որ երբեմն պետք է զսպել ու հետ կանգնել։

 9  Ազնիվ։ Ազնիվ մարդը միշտ կասի քեզ ճշմարտությունն՝ անկախ ամեն ինչից։ Կարևոր չէ, որ աչքերդ արցուքներով կծածկվի, դու գիտես, որ յուրաքանչյուր հարցիդ անկեղծ ու ազնիվ պատասխան կլսես։ Կյանքի հանդեպ ունեցած նրանց ուղիղ վերաբերմունքը հիշեցնում է քեզ, թե ի վերջո որքան կարևոր է կյանքում ճշմարտությունը։

 10  Լավատես։ Լավատեսը միշտ ամեն ինչին լավատեսական տեսանկյունից է նայում՝ անկախ նրանից, թե ինչպիսի իրավիճակում է նա։ Երբեմն նրանց չափազանց դրական մտածողությունը կարող է նյարդայնացնել, սակայն նրանք հիշեցնում են քեզ, որ միշտ պետք է լուսավոր կողմին նայել՝ անկախ նրանից, թե ինչ դժվարությունների ես հանդիպում։

 11  Վատատես։ Վատատեսը կանխում է լավատեսների դրականությամբ տարվելը։ Նրանք ստիպում են քեզ ռացիոնալ լինել՝ հիշեցնելով, որ իրականում ամեն բան կարող է նաև սխալ ընթանալ։ Նրանց նեգատիվ վերաբերմունքը քեզ ստիպում է չմոռանալ իրականությունը, սակայն միաժամանակ ստիպում է քեզ նաև պահպանել իրատես ու իդեալիստ լինելու միջև բալանսը։

 12  Ամուսնացածը։ Այս մարդը գտել է իր կյանքի սերն ու նվիրվել դրան։ Այսպիսի մեկին շրջապատում ունենալն օգնում է քեզ հասկանալ, թե ինչ ես դու ուզում, միաժամանակ ստիպում ուշադրություն դարձնել սիրո գոյությանն ու դրա կարևորությանը։

 13  Մանիպուլյացիայի ենթարկող։ Բոլորն էլ պետք է իրենց կյանքում հանդիպեն մեկին, ով սիրում է մանիպուլյացիայի ենթարկել մյուսներին։ Այս մարդուն հաջողվում է, քեզ օգտագործելով, ստանալ այն, ինչ նա ցանկանում է։ Այն բանից հետո, երբ դու գիտակցում ես, որ քեզ օգտագործել են, դու սկսում ես ավելի ուշադիր լինել կյանքում։ Այսպիսի մարդիկ սովորեցնում են քեզ ավելի ուժեղ լինել, քան կարծում էիր, որ կարող էիր լինել։

 14  Ետևից խոսացող։ Երբ հանդիպում ես այս մարդուն, վստահում ես նրան այն ամենով, ինչը նա քո իսկ դեմ է օգտագործում։ Կարևոր է հանդիպել այսպիս մեկին, ով քեզ կհիշեցնի այն մասին, որ վստահելի լինելը չափազանց կարևոր է, իսկ դավաճանությունն ամենազազրելի բանն է։

 15  Իմաստուն։ Թվում է, թե այս մարդը ասացվածք ունի ցանկացած իրավիճակի համար, որում կհայտնվես։ Նա ասես քայլող գիրք լինի։ Նա միշտ ունի լավագույն խորհուրդը, երբ անելանելի վիճակում ես հայտնվում։ Իմաստուն մարդու շրջապատում լինելով՝ նրա իմաստությունը փոխանցվում է նաև քեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել