Life.panorama.am-ը գրում է․

Շատ մեծ առողջական խնդիրներ եմ ունեցել, բայց Աստված ինձ պահեց. Դինա Ակոպովնա

Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցը հաղորդավարուհի Դինա Ակոպովնան է, ով, ի դեպ, մասնագիտությամբ պարուհի է: Ժամանակին հանդես է եկել Արայի դանս խմբում: Ինչպես եթերից, այդպես էլ կյանքում անկեղծ է, էմոցիոնալ ու ժպտերես:

-Ժամանակին քննադատվող հաղորդավարուհինների շարքին էիք պատկանում, դա ինչի՞արդյունք եք համարում:

-Այսօր մեր ասպարեզում յուրաքանչյուրին էլ քննադատում են: Բայց դրանք հիմնականում ոչ թե քննադատություններ են, այլ ինձ ուղղված չարախոսություններ՝ չկամեցող ու չար մարդկանց կողմից: Ես ընդունում եմ միայն մասնագետների կողմից արվող քննադատությունները՝ փորձելով լսել ու շտկել սխալներս:

-Վերջին անգամ ե՞րբ եք Ձեր մասին չարախոսություն լսել:

-Այն օրը, երբ ինձ տեսան Հ3 հեռուստաընկերությունում: Անմիջապես քաղաքականացրեցին: Միշտ ասել եմ ու նորից կասեմ. երբեք ոչ մի կուսակցության շարքում չեմ եղել ու չեմ սատարել:

-Դինա, ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառըոր այդքան չարախոսներ ունեք:

-Մեր ասպարեզի մարդկանց  «մեղավորությունը»  եթերային կյանքն է, մեր հագուստը, սանրվածքները, ներաշխարհը… Բայց որքան չարախոս ունեմ, եռակի անգամ էլ գնահատող ու հարգող հեռուստադիտող ունեմ: Ես առանց իմ լսարանի, հանդիսատեսի ոչինչ եմ: Մեղավոր չեմ, որ գործս եթերային է: Եթե իմ մասնագիտությամբ նոր գործ ունենամ ու եթերում չլինեմ, չեմ նեղվի: Ու ավելին՝ կսկսեմ գոնե նորմալ ապրել:

-Ըստ Ձեզ՝ որպես հաղորդավարուհի, ինչո՞վ եք տարբերվում պահպանվողստանդարտներից:

-Անկեղծ ասած՝ չգիտեմ… Հավանաբար նրանով, որ և՛ եթերում, և՛ առօրյայում նույնն եմ: Անկեղծ եմ ու ինտրիգներով:

-Որքանով, որ զգացել եմ, ինչքան էմոցիոնալ եք, այնքան էլ հավասարակշռված: Ճի՞շտ եմնկատել:

-Կյանքը ստիպեց այդպիսին դառնալ: Շատ մեծ առողջական խնդիրներ եմ ունեցել, բայց Աստված ինձ պահեց, որպեսզի աղջկաս կողքին լինեմ ու նրան հասցնեմ իր երազանքներին: Կյանքը ստիպեց լինել հավասարակշռված, արհամարհել քարկոծողներին ու ապրել սեփական էմոցիաներով ու երազանքներով:

-Դինա, ժամանակին նաև  «DOCANDO FEDERACIA»-ի մամլո քարտուղարն էիք: Հիմա, կարծես, պասիվ եք այդ հարցում, խնդիրնե՞ր են ծագել Գոռ Վարդանյանի հետ:

-Արդեն ուղիղ 9 տարի է՝ ֆեդերացիայի և Գոռ Վարդանյանի կողքին եմ: Առաջին քայլերս եղել է հենց այս ֆեդերացիայի օգնությամբ: Մինչև օրս այս ֆեդերացիայի հաղորդավարուհին եմ: Երբեք խնդիրներ չեմ ունենա Գոռ Վարդանյանի հետ, որովհետև նրան հարգել եմ, հարգում եմ ու կհարգեմ: Շուտով նոր գործեր կլինեն ու մենք նորից յուրովի կներկայանանք:

-Ձեզ հանդիպում էինք նաև ֆիլմերումսերիալներում:

-Այո, նկարահանվել եմ մի քանի ֆիլմերում ու սերիալներում: Վերջինը եղել է նախորդ տարի՝ ԱՄՆ-ում նկարահանած «Թուղթ ու գիր» սերիալը: Ցուցադրվել է Շանթ հեռուստաընկերությամբ: Այժմ դեռ առաջարկներ չունեմ, բայց սպասում եմ (ժպտում է):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել