1in.am-ը գրում է․
«Ազատության» փոխանցմամբ՝ Քիչ առաջ ավտոբուսներով Գյումրի սկսեցին ժամանել ոստիկաններ։ Քաղաքում վերահսկողությունը խստացված է։ Առավոտից ոստիկանները շրջապատել են Շիրակի դատախազության շենքը, որտեղասուլիսով հանդես էր գալիս Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
Հիշեցնենք, որ երեկ բողոքի ակցիաներ տեղի ունեցան Գյումրիում։ Ակցիայի մասնակիցները Շիրակի մարզպետարանի, Ռուսաստանի հյուպատոսարանի և Դատախազության շենքի առջև բողոքի ակցիաներից հետո հասել էին 102-րդ ռազմաբազայի մոտ։ Քաղաքացիները պահանջում էին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին և մեկին ծանր վիրավորելու համար մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովին հանձնել հայ իրավահներին։
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1524682.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



