IMG_5796

Ձմեռ պապը եկավ, շնորհակալ ենք, իր գալով արդեն հաստատուն դարձրեց մեր աշխարհը… Պատկերացնում ե՞ք, թե ինչ կկատարվի մեզ ու մեր ստեղծած աշխարհների հետ, եթե Ձմեռ պապը որոշի ու  մի տարի չգա… Ձմեռ պապը նվերներ-ուրախություն բերեց Դավիթ Բլեյանին. Դավիթն այդ խելացի իրերով, տեսեք, իր աշխարհն է կառուցում. մտադիր ենք ընտանիքով մասնակցել մարմնամարզական, բնագիտատեխնիկական ու թվային միջոցների գործածման հանրակրթական ստուգատեսներին… Դավիթը սիրով աշտարակներ ու կամուրջներ է կառուցում. ուրիշ ինչպե՞ս, նա ամեն օր արթնանում, դպրոց է գնում գալիս և մեր տան պատշգամբից թե ննջարանի պատուհանից Նորքի հեռուստաաշտարակն ունի աչքի առաջ, հատկապես, երբ վառվում են աշտարակի իրիկնային լույսերը… Իսկ Դպրոց պարտեզ գնալիս-գալիս Դավթի հետ Վահրամի կարմիր մեքենայով անցնում ենք Հաղթանակի կամրջով, որի տակից հին տարում էլ Նոր տարում էլ հոսում է Զանգու-Հրազդան գետը… Սա այն գետն է, որ գնում-թափվում է Արաքս գետը, որն էլ հոսում-լցվում է Կասպից ծովը… Այս բոլորը Դավիթն է ասում.

– Իսկ Կասպից ծովը ի՞նչ է լինում, հայրիկ,- սիրում է հարցնել նա…
– Կասպից ծովը մեծ է, շատ մեծ, ինչպես օվկիանոսը, ափեր ունի ու չի հոսում։
Գարունը գալիս է ամեն օր, ու Դավթի հետ պատրաստվում ենք Զանգու-Հրազդանի հետ ճամփորդելու, մինչև Արաքս գետը հասնելու…

Ինձ ուրախացրեց որոշումը՝ գործիքաշինության ինժեներական գործի արհեստանոցի մեկնարկն (նորամուտը) անել հունվարի 26-30-ին՝ ստուգատեսային ճամբարի ծրագրով… Արհեստանոցի հիմնադիր-ղեկավար Օնիկ Դավթյանին մենակ հո չե՞նք թողնի. այսօր տիար Գևորգի, Մարիետ Սիմոնյանի, Արմինե Թոփչյանի և Օնիկի հետ հենց դրա մասին էինք պայմանավորվում. այո´, 4-10-րդ դասարանցիների մեծ խմբի համար իրենց ընտրությամբ, կրտսեր, միջին և ավագ դպրոցում դասարանական պլանով տեխնոլոգիական հանրակրթության, ընտրությամբ գործունեության և լրացուցիչ կրթության ժամերը կկազմակերպվեն տեխնիկական-ինժեներական ստեղծագործության համար հարմար միջավայրում. ես ձեզ խոստանում եմ առավելագույն աջակցություն…

Վարպետ Քաջիկի, Գրիգոր Խաչատրյանի, Մարիետ Սիմոնյանի ու Գևորգ Հակոբյանի հետ գործնական զբոսանք կատարեցինք Մայր դպրոցի կենտրոնական մասնաշենքի հարթ տանիքում՝ մեր կրթական պարտեզ-տանիքի տարածքում… Կա քննարկումների փուլ, կա լուծումների փուլ. մենք վճռական անցում ենք կատարում «Պարտեզ տանիքում» նախագծի իրականացման՝ լուծումների շրջան:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել