Newsline.am-ը գրում է․

«Ես չեմ կարող ասել ձեզ, թե ռուս իրավապահներն ինչու են մեղադրանք առաջադրել սպանության փաստի կապակցությամբ, ես չեմ կարող մեկնաբանել իրենց կայացրած որոշումները: Բայց  կարող եմ միանշանակ ասել, որ դեպքի վայրի զննությունը իրականացվել է ՀՀ քննիչների կողմից: Դեպքի վայրի քննությունը ՌԴ իրավապահների կողմից չի իրականացվել: Հետևաբար բոլոր իրերն ու առարկաները, որոնք առգրավվել են, ՀՀ քննիչների կողմից հարուցված քրգործին են կցված: Ռուսաստանի կողմից հարուցված քրգործի շրջանակներում որևէ ապացույց սպանության փաստերի կապակցությամբ, որևէ իրեղեն ապացույց, առարկա չկա: Թե ինչի հիման վրա են նրանք քրեական գործ հարուցել նաև սպանության փաստով, ես չեմ կարող մեկնաբանել»,- Newsline-ի լրագրողի այն հարցին, թե ինչի հիման վրա են ռուս իրավապահները մեղադրանք առաջադրել Գյումրիի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին, այսօր Գյումրիում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ի պատասխան ասաց զինդատախազ Գևորգ Կոստանդյանը: 

Մեր այն հարցին, թե եթե Պերմյակովը ռուս իրավապահների կողմից կալանավորվել է, ապա որտե՞ղ է պահվում, կա՞ն արդյոք Հայաստանում ռուսական կալանավայրեր, Կոստանյանը պատասխանեց. «Զինվորական հանցագործությունների կատարման և զինվորականի կողմից հանցանքներ կատարելու դեպքում անձը կարող է նախնական կալանքը կամ ձերբակալումը կրել կալանատանը: Ռուսական զորամասում կա կալանատուն՝ իրենց զինծառայողների համար, և ես վստահ եմ, որ ինքն այժմ գտնվում է այնտեղ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել