Թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում Պերմյակովը ՀՀ տարածքում է լինելու. Գևորգ ԿոստանյանArmlur.am-ը գրում է․

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը մտահոգել է ողջ հայ ժողովրդին, և այդ կապակցությամբ ողջ իրավապահ համակարգն ու հասարակությունը ձեռնամուխ են լինում, որպեսի մեղավոր անձը քրեական պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ: Այսպիսի հայտարարությամբ սկսեց Գյումրիում իր ասուլիսը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և արձանագրեց երկու փաստ` ՀՀ-ն ձեռնարկել և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ՀՀ օրենսդրության և միջազգային օրենքով պայմանավորված միջոցներով, որպեսզի մենք ունենանք քրեական պատասխանատվություն` մեղավորի կամ մեղավորների, ովքեր որևէ կերպ առնչություն են ունեցել այս հանցագործությանը: «Համենայն դեպս, ես կուզենայի նաև այսօր անդրադառնալ ներպետական և միջազգային իրավական կարգավորումներին, որպեսզի ավելի հիմնավորված կարծիքներ ունենանք: Հանրության մակարդակն այն չափ է բարձրացել, որ իրեն իրավունք է վերապահում մեկնաբանություններ անել իրավական հարթության վրա: Կանդրադառնամ նաև այն քննչական գործողություններին, որոնք այս պահին իրականացվում են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել