Հունվարի 15-ին՝ ժամը 07.07-ին, ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրու ծերերի տուն-ինտերնատում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով, սենյակներից մեկում առկա է երկու կնոջ դի:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական վարկածի` Երևանյան խճուղու թիվ 18 հասցեում` տուն ինտերնատի թիվ 53 սենյակում, էլ. ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցից տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել և մահացել են Ա. Օ.-ն ((ծնվ. 1953թ), աջ բազկի հատվածում այրվածքներ) և Հ. Ա.-ն (ծնվ.1934 թ.):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել