Yerkir.am-ը գրում է․
Գյումրիում 6 անձի դաժանաբար սպանության մեջ կասկածվող` ռուսական ռազմաբազայի զինվորական Վալերի Պերմյակովն իր ցուցմունքներում հայտնել է, թե մի բաժակ ջուր է ցանկացել խմել, մտել է Ավետիսյանների տուն, այնուհետև կատարել է հայտնի ոճրագործությունը:
Այս պահին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գտնվում է Գյումրիում և պատասխանում է լրագրողների հարցերին: Հարցին, թե արդյո՞ք խելամիտ են Պերմյակովի ցուցմունքները, Գ. Կոստանյանը պատասխանեց. «Ցուցմունքի խելամտությունը չի գնահատվում դրա բովանդակությամբ: Ցուցմունքի կամ այլ ապացույցի հավաստիությունը գնահատվում է այլ ապացույցների համակցությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/78714.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



