Ուզում էի խնդրել մի բան.
այս դեպքերի ու զարգացումների այն փուլում ենք, երբ հասարակ օգտատերը կարող է իրոք օգնել երկրին և իր ռուսախոս ընկերներին ներկայացնել այն, ինչ կատարվել ու կատարվում է մեր քաղաքում։
Մենք (Գյումրին ու գյումրեցին) չունենք քաղաքական պահանջներ, այս ամենն իր արդար ու ճիշտ հանգուցալուծումը կստանա, և դեռ երկար ենք ապրելու աշխարհի բոլոր ազգերի հետ երկրագնդի վրա։
Մեր ցավը խորն է, կորուստն անդառնալի, և սա փաստելու կարիք չկա։
Մենք զուսպ ենք ու զերծ ենք տարբեր կարգի խաղարկումներից ու շահարկումներից և ինչը խնդրում ենք բոլորից։
Հիմա խոսքը մեդիա դաշտինն է, ու կարիք չկա մեր այս ցավն ու իրադարձությունը թեքել այլ ուղղությամբ և ատելություն ու քաղաքականություն սերմանել երկու երկրների միջև։
Մենք ուզում ենք խաղաղ ապրել մեր քաղաքում, ու որ այս ամենը չկրկնվի։
Խնդրում եմ իմ ընկերներին՝ այս ամենը ռուսերենով հայտնեն իրենց ընկերներին։