Սմարտֆոնն այսուհետև քո լավագույն ընկերը կլինի ճանապարհորդությունների ժամանակ։ Պարզապես թարմացրեք «Google Translate» հավելվածը, որը ձեզ թույլ կտա գրի առված տեքստը սմարտֆոնի տեսախցիկի օգնությամբ թարգմանել նույնիսկ համացանցային կապի բացակայության պարագայում։


Հավելվածը հասանելի կլինի, թե  Android, թե iOS համակարգերի համար։ Այն հնարավորություն կտա օգտատերերին թարգմանել ֆրանսերենից, գերմաներենից, իտալերենից, պորտուգալերենից, ռուսերենից ու իսպաներենից անգլերեն, և հակառակը։

Այս նորացումը հրաշալի նորություն կլինի ճամփորդության սիրահարների համար, ովքեր այլ երկրներում ռոումինգի համար մեծ գումարներ են ծախսում համացանցային կապ ունենալու համար։ Հարկ է նշել, որ սա նոր կոնցեպտ չէ։ Նմանատիպ՝ առանց համացանցային կապի հավելված մինչ այդ արդեն հասանելի էր, դա «Quest Visual»-ի «Word Lens» հավելվածն էր, որը նախորդ տարի ձեռք բերեց «Google»-ը։
Այսուհետ «Word Lens»-ը չի գործի, փոխարենը «Google Translate» հավելվածը հնարավորություն կտա օգտվել «Google Translate»-ի և «Word Lens»-ի ընդհանուր թարմացված և կատարելագործված հնարավորություններից։ Այս մասին նշել է «Google» ընկերության ներկայացուցիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել