Էդ որ որոշ խելոքները դժգոհում են, թե ոնց են Գյումրիում ակցիան իրականացրել, մեծ-մեծ խոսում են, որ մասնակիցներն իրավագիտությունից բան չեն ջոկում, որ իրենք գործոն չեն և այլն, դրանք ընդհանրապես ամոթ չունե՞ն: Դե որ այդքան բան են հասկանում, իրենք իրենց «գրագետ հալով» մի բան նախաձեռնեին կամ գոնե խորհուրդ տաին: Ապացուցեին, որ մեր «ինտելեկտուալ էլիտայի գերպատասխանատու ու շրջահայաց մասը» կարա համաքաղաքացիներին առաջնորդել, նպատակներին հասնելու ճանապարհ ցույց տալ: Տեսանք՝ վերջին ամիսներին ոնց էին սուս-փուս ցանկացած նվաստացում կուլ տալիս, մեկ-մեկ էլ արդարացնում: Այդքան ժամանակ լռել էին, էլի թող սսկվեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել