Էլեկտրաէներգիայի սակագինը, կարծես թե, անխուսափելիորեն բարձրանալու է: Եթե տեսականորեն ընդունենք, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունն ապրում է Ռուսաստանում աշխատող խոպանչիների հաշվին, ապա ունենում ենք ռուսական կայսերական քաղաքականության հերթական դրսևորում: Շուտով խոպանչու ուղարկած փողով հնարավոր կլինի մարել միայն հոսանքի ու գազի փողը: Ստացվում է, որ մարդիկ իրենց քրտինքի հաշվին երկու կոպեկ փող են տուն ուղարկում, որը, բառիս բուն իմաստով, թալանվում է ռուսական ընկերությունների կողմից ու վերադարձվում հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել