1in.am–ը գրում է.

1415367381_irina-shayk

Իրինա Շեյկը իսպանական «Ռեալի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին հեռացրել է սոցցանցերի իր էջերից, գրում է Gazeta.ru-ն:

Նա պորտուգալացուն հեռացրել է Twitter-ից: Ինչպես նաև Instagram-ում նրանք այլևս միմյանց բաժանորդներ չեն:

29-ամյա Շեյկի և 29-ամյա Ռոնալդուի բաժանման մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա:
Շեյկը պատրաստվել է մասնակցել «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության արարողությանը, սակայն բաց է թողել այն:

Մրցանակին արժանացած Ռոնալդուն, արարողությանն իր ելույթի ժամանակ Շեյկին չի հիշատակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել