Ձոն «անարխիստներին»
Մարդիկ կան, ովքեր իրենց էության մեջ ապազգային տարրեր են կրում, որևէ ազգ, հայրենիք, պետություն չճանաչող անձիք, սակայն կարողացել են իրենց հակաիշխանական ակտիվ պահվածքով արժանանալ հասարակ, խորքը չտեսնող ժողովրդի համակրանքին: Սրանց հիմնական խնդիրն է ցանկացած ցույց, անկախ դրա ծրագրված նպատակներից և բնույթից, վերածել «բաեվիկ» ֆիլմի ժողովրդի և ոստիկանության միջև, որի գլխավոր դերերում լինեն իրենք` հույս ունենալով մի օր Օսկարի արժանանալ իրենց «շեֆերի» կողմից, ում մոտ, համոզված եմ, աշխատում են գործարքային աշխատավարձով. ինչքան շատ նման սերիալներ նկարեն, էնքան լավ:
Ժամանակն ա, ժողովու՛րդ, լսեք խոհուններին ու նմաններին թույլ չտաք, հուզականի վրա աշխատելով, իրանց ֆիլմը նկարեն: Մեկ ա՝ դրանց ակտիվ հասարակական կյանքին հաշված օրեր են մնացել, ինչքան էլ որ պարարտ հող ա ստեղծվել դրանց համար զանազան ֆիլմեր նկարելուն: Վռալյախի պես (в ролях) սաղ կինոների մեջ առաջինն իրենց անունն են գրում, ինչպես էսօր:
ՀԳ Լրագրողներ, ամոթ ա, հասկացանք՝ ձեզ աժիոտաժներ ա պետք, ինչպես վերը նշածս մարդկանցից մեկն էր ասում ցույցի ժամանակ` action-էքշըն ա պետք, բայց մի մոռացեք, որ նախ Հայ եք, հետո նոր լրագրող: