Возле объекта видна бороздаԲալթիկ ծովում հայտնաբերված տարօրինակ օբյեկտը, որը հիշեցնում էր «Աստղային պատերազմեր» ֆիլմի տիեզերանավերից, հետազոտվել է շվեդացի ջրասուզակների կողմից։

Անհայտ շրջանաձև օբյեկտը, որը մեծ սունկ էր հիշեցնում, բարձրանում էր 3-4 հազար մետր խորությունից և առաջնային մասում ձվաձև անցք ուներ։

 

Водолазы исследователи объект на дне

«Իմ 20 տարվա ջրասուզորդի կարիերայի ընթացքում ես հազարավոր անգամներ սուզվել եմ, բայց այսպիսի բան դեռ չեմ տեսել։ Քարերը, ինչպես հայտնի է, չեն այրվում։ Ես չեմ կարող բացատրել, թե դա ինչ էր, այդ իսկ պատճառով որոշեցինք հետազոտություն անցկացնել, բայց արդյունքում նոր հարցերով բարձրացանք այնտեղից»,– պատմում է Ocean X Team ջրասուզակների շվեդական խմբի անդամը։

«Սկզբում մենք կարծեցինք, թե դա հսկայական քար է։ Բայց քանի որ Բալթիկ ծովում երբեք հրաբուխներ չեն եղել, դա առավել քան տարօրինակ էր»։

Այն անընդհատ անջատում է այդ տարածքով անցնող նավերի էլեկտրասնուցումը: Իսկ ջրասուզակները դրան բախվեցին, երբ հերթական անգամ գանձ որոնելիս խորտակված նավից բարձրացնում էին շամպայնի արկղեր։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել