Անկեղծ չեմ ուզում՝ ատելություն սերմանվի հայ-ռուսական հարաբերություններում, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում, բայց իսկական պահն է հայ-ռուսական հարաբերությունների շուրջ դիսկուրս ծավալելու, գոնե պետք է հասկանալ, որ անկախությունն այլընտրանք չունի, գոնե էս դեպքից հետո հասկանալ, որ օտարը քո հողը սրբորեն չի պահելու, սրտացավ չի լինելու, պետք եղավ՝ ոտի տակ ես լինելու ու արհամարհվես, գոնե պետք է հասկանալ ու իրենց հասկացնել, որ մեր հողում իրենք հյուրի կարգավիճակ ունեն ու պետք է չգերադասեն ոչ մի ՀՀ քաղաքացուց....
Մտածեք, հայեր, ես էլ սգում եմ, ու անգամ չի հետաքրքրում իշխանություններից ողորմած սգո օրը, բայց սգալուց զատ` պետք է հասկանանք, որ հայրենիք ենք կորցնում... Գոնե այս 6 անմեղ զոհերի վիշտը պետք է թակի ամեն մի հայի դուռը. իշխանավոր, ընդդիմադիր, բիզնեսմեն, թե օրվա հացը մի կերպ վաստակող շարքային ՀՀ քաղաքացի պետք է հասկանան, որ սթափվելու ժամն է... Հերիք է կռացած ապրենք...