avatar_16_13590287461in.am-ը գրում է․

Ամերիկացի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել է, որ «Ավատարի» շարունակության պրեմիերան հետաձգվել է մինչև 2017 թ. վերջը, գրում է The Daily Mail-ը:

Կինեմատոգրաֆիստն աշխատում է «Ավատարի» միանգամից երեք սիքվելների վրա, որոնցից մեկը պետք է թողարկվի 2016 թ.: Նա հայտնել է, որ սցենարի ստեղծման գործընթացն ավելի բարդ է եղել:

Սիքվելի սցենարի վրա չորս հեղինակ է աշխատում:

Ֆիլմերը, որոնք առայժմ աշխատանքային անվանումներ ունեն՝ «Ավատար-2», «Ավատար-3» և «Ավատար-4», կնկարահանվեն վայրկյանում 48 կադր տեխնոլոգիայով:

«Ավատար» գիտաֆանտաստիկ ֆիլմը պատմում է Պանդորա մոլորակի բնակիչների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել