pic_e505f4043c2ab9323ceb2e63c90626e11in.am-ը գրում է․

Մարդկության պատմության մեջ ամենապարզ գործիքների պատրաստումը մարդու նախնիների խոսքի զարգացման համար կարևոր խթան է հանդիսացել: Ամերիկացի մարդաբանների փորձերը ցույց են տվել, որ մեկը մյուսին գործիքներ պատրաստել սովորեցնելը դժվար թե ստացվեր միայն ժեստերի միջոցով: Այս թեմայով ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

Գիտնականները գործիքներ են հայտնաբերել, որոնք վկայում են դրանց զանգվածային և պարբերական արտադրության մասին: Նշանակում է՝ գոյություն են ունեցել դրանց ստեղծման և վերանորոգման կայուն մեթոդներ: Ուսումնասիրության հեղինակները բացատրել են, որ այդ գործիքները մարդու էվոլյուցիայի ոչ միայն արդյունքը, այլև շարժիչ ուժն են հանդիսացել:

Ամերիկացի և բրիտանացի գիտնականները 180 ուսանողների մասնակցությամբ փորձ են կատարել, որի ընթացքում խմբի մի անդամը իր փորձը փոխանցել է մյուսին, և այդպես՝ շղթայաբար: Պարզվել է, որ ուսուցչի գործողությունների պարզ կրկնօրինակման արդյունքում քիչ քանակությամբ վատ որակի գործիքներ են ստեղծվել այն խմբում, որտեղ փորձը փոխանցվել է միայն ժեստերի միջոցով: Մյուս խմբում բառերի օգտագործումը ուսուցիչներին օգնել է ուղղել աշակերտների սխալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել