Armlur.am-ը գրում է․
2013 թվականի մայիսի 7-ին մատուցողուհի Մարիամ Հունանյանը հայտնաբերվեց սպանված իր կողմից վարձակալած բնակարանում: Մարիամի պարանոցը դանակով կտրված է եղել, իսկ գործով որպես մեղադրյալ ներգրավվել է խոհարար, 27-ամյա Դավիթ Թամրազյանը:
Վերջինս, ըստ մեղադրական եզրակացության, վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, նշված օրը գնացել է վերջինիս բնակարան` իբրև անակնկալ նվեր տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամի կոկորդը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Ապա, ըստ մեղադրանքի, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով՝ հրկիզել է արյունոտ զգեստները: Եվ այսօր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, պետք է կայանար գործով հերթական դատական նիստը, սակայն, ինչպես վերջին 3 նիստերին, այս անգամ ևս այն հետաձգվեց. պաշտպան Կրոմվել Գրիգորյանն այսօր արդեն 4-րդ անգամ չէր ներկայացել:
Նախագահողը հրապարակեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ կետը, որում ասվում է, որ երկու անգամ առանց հարգելի պատճառի դատական նիստին կամ իր համար պարտադիր դատավարական գործողության կատարմանը չներկայանալը քրեական վարույթին փաստաբանի մասնակցությունը բացառող հանգամանք է: Նախագահողը ամբաստանյալ Դավիթ Թամրազյանին առաջարկեց հրաժարվել պաշտպան Կրոմվել Գրիգորյանի ծառայություններից և դիմել հանրային պաշտպանի օգնությանը: Ամբաստանյալն էլ, օգտվելով իր դատավարական իրավունքից, ասաց, որ չի հրաժարվում իր պաշտպանից և ասաց, թե նախորդ դատական նիստին Կ. Գրիգորյանը ներկայացել է դատարան, սակայն դատավորը սանկցիայով մեկ այլ նիստ է անցկացրել: Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը հավանություն տվեց դատավոր Դավիթ Բալայանի առաջարկին` ասելով, թե դատաքննությունն արհեստականորեն երարաձգվում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



