Վալերի Պերմյակովը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, ժամ առաջ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա վաղը մեկնելու է Գյումրի: Պաշտոնյան վստահեցրել է, որ Հայաստանի հանրությունը հնարավորություն կունենա հետևելու թե ամբողջ ընթացակարգին և թե պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը:

Դիմելով գյումրեցիներին և ամբողջ հայ ժողովրդին՝ գլխավոր դատախազը վստահեցրեց, որ Վալերի Պերմյակովն օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի։

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել, որի թեման հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հարցն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել