Սգո երթով շարժվեցին նախագահական նստավայր (տեսանյութ)Panorama.am-ը գրում է․

Երևանի Ազատության հրապարակից մեկնարկած սգո երթը դեպքի նախագահական նստավայր ավարտվեց: Երթի մասնակիցների պահանջն էր՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների բարբարոսաբար սպանության առնչությամբ հայտարարել Սգո օրեր և ոճրագործության քննությունն իրականացնի Հայաստանի արդարադատությունը: Նախքան երթը Ազատության հրապարակում քաղաքացիները մոմեր վառեցին ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի:

Ակցիայի մասնակիցներն իրենց թևերին սև ժապավեններ են կապել: Նախագահական նստավայրի մոտ նրանք մեջքով կանգնեցին՝ ի նշան բողոքի։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը ընտանիքի վեց անդամին գտել էին սպանված, իսկ 6 ամսական երեխան տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել