Ես երևի մի բան սխալ եմ հասկանում, սակայն Հայաստանի կրթված ու ինտերնետաունակ հանրությունը վաղուց տենց համախբված չի եղել: Բոլորը նստած ու մի պահ ուշադիր – նայում են Ազգաին Ժողովի նիստերը: Ու հեչ կապ չունի ում կողմնակից են դիտողները, որ կուսակցության ներկայացուցիչ են կամ քաղաքական հայացքների տեր է: Մեծ մասով բոլորը ծափ են տալիս լավ ելույթներին ու հռհռալով ծաղրում են վատերի վրա: Միայն օսկանյանամետները սսկվել են ու տանում են լացկան քաղբանտարկյալի ու պատվիրված գործի գիծը…

Մի բան պարզա դառնում էս ամենից, իմ համար հաստատ որ – քաղաքացիական հասարակությունը ոչ միայն կայանում է Հայաստանում այլ նաև ապրում է վերելք: Ու դրանում բավականին մեծ դեր խաղացել են բոլոր կողմերը` ՀԿ-ները, Հասարակական Շարժումները, Նախագահը, բոլոր կարգի պոզիցիոն և օպոզիցիոն Կուսակցություները, Քաղաքական Գործիչները, Ոստիկանությունը, Բանակը և մենք բլոգատերերս :Ճ

Դե հիմա ոնց չուրախանաս~ Պարզա էլի երկար ու բարդ ճանապար ունենք անցնելու, սակայն արդեն վատը չի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել