1711032_201501141603321in.am-ը գրում է.

Հոլլիվուդյան դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ռոբերտ Դե Նիրոն և Բրեդ Փիթը, ինչպես նաև ռեժիսոր Մարտին Սկորսեզեն նկարահանվել են Melco Crown-Entertainment խաղատների և հյուրանոցների ցանցի գովազդային հոլովակում: ԶԼՄ-ներում տեղեկատվություն է շրջանառվում այն մասին, որ հոլովակը ֆիրմային 70 միլիոն դոլար է արժեցել, իսկ յուրաքանչյուր աստղը 13 միլիոն դոլար հոնորար է ստացել:

Համացանցում հրապարակված մեկ րոպե տևող թիզերում Դե Նիրոն և ԴիԿապրիոն վիճում են, թե ում բաժին կհասնի Սկորսեզեի ֆիլմում գլխավոր դերը: Բրեդ Փիթին կարելի է մի ակնթարթ տեսնել, սակայն ստեղծողները խոստանում են, որ արդեն հաջորդ թիզերում նա ավելի երկար կևրևա:

Գովազդային հոլովակի սցենարը գրել է պրոդյուսեր Թերենց Ուինթերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել