54b38b71aa6ed_XAG1171in.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսի»-ի երիտասարդ պաշտպան Կուրտ Զուման կարող է տեղափոխվել Իտալիա, հաղորդում է 4-4-2.com-ը:

Ըստ աղբյուրի` վերջինիս ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Ինտեր»-ը:

Թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հուսով է, որ «ազնվականներ»-ը կհամաձայնեն վարձավճարով բաց թողնել թիմի 20-ամյա պաշտպանին:

Հավելենք, որ «Ինտեր»-ը վերջերս պայմանագրեր է կնքել հարձակվող Լուկաս Պոդոլսկու և կիսապաշտպան Հերդան Շաքիրիի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել